ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Խաղաղ Հոգիներով

0515allen-soosse.jpg

(view original article)

Խմբագրութիւնում լսեցի երիտասարդ զոյգի յանկարծակի մահուան գոյժը՝ աւտովթարի (արկածի-Խմբ.) հետեւանքով: Ողջ անձնակազմը ողբում էր երիտասարդներ Ալէնի եւ Սօսէի անժամանակ կորուստը: Ճակատագիրը կեանքից սրբել-տարել էր հայի մի նոր ձեւաւորուող տեսակ՝ ամերիկահայ երիտասարդ մասնագէտներ, որոնք թողնելով իրենց յաջող գործերը Միացեալ Նահանգներում, որոշել էին ապրել Հայաստանում, ամուսնացել էին այնտեղ, աշխատում էին եւ հաստատուել էին հայրենիքում: Սա այն հեռաւոր երազի սկիզբն էր, որտեղից պիտի սկսուէր միւս հայերի նման տեղաշարժը դէպի մայր հայրենիք, նորաստեղծ օրինակն էր բոլոր տեսակի՝ ոչ հողի վրայ մղուող հայապահպանման պայքարներից ամէնագործնական ձեւի, որն է հողի վրայ կայանալու իրականութիւնը: Երեւի շատ էր ճիշդ, շատ էր վճռական: Ինչպէս բացատրել այս ընդհատումը, այս կորուստը: Ոչ մէկ սփոփանք. ուղղակի յենուելով ժամանակի սպեղանուն, սգացող մահկանացուց փոխակերպուել երկնային հոգեւորի եւ հաւատացնել քեզ եւ ամէնքին, որ միմեանց անսահման սիրող այդ հայ էակների սրտերն հիմա ճախրում են անհունում՝ երազն իրականութիւն դարձնողի հոգու խաղաղութեամբ: Հայր մեր, որ յերկինս ես…

Mediaadmin